Կարևոր իրադարձություններ

Էրեբունու ոստիկանները բացահայտել են մարտին կատարված բնակարանային գողությունը

12 Հուլիս, 2019 19:08
Էրեբունու ոստիկանները բացահայտել են մարտին կատարված բնակարանային գողությունը

Մարտի 7-ին ոստիկանության Էրեբունու բաժնում բնակարանային գողության դեպք էր արձանագրվել։ Աթոյան փողոցի տներից մեկից հեռախոս էր հափշտակվել։ Տանտերը կարճ ժամանակով բացակայել էր տնից՝ դուռը բաց թողնելով։Այդ ընթացքում ինչ-որ մեկը մտել ու գողացել էր խոհանոցում դրված բջջայինը։

Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Էրեբունու ոստիկանները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Օրեր տեւած հետեւողական աշխատանքի շնորհիվ բնակարանային գողությունը բացահայտվեց։

Այն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց Երեւանի բնակիչ 40-ամյա մի կին, որը նախկինում մի քանի անգամ դատապարտվել է։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին ու ձերբակալվել։

Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Կատարվում է նախաքննություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին