Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Վայելեք Եվրո-2019-ը. նման մրցաշարերը կյանքում մեկ անգամ են լինում. Հենրիխ Մխիթարյան

12 Հուլիս, 2019 18:45
Վայելեք Եվրո-2019-ը. նման մրցաշարերը կյանքում մեկ անգամ են լինում. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է երիտասարդ տարիքում ազգային ընտրանու կազմում հանդես գալու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանը վերհիշելով առաջին անգամ հավաքականի մարզաշապիկով խաղալը` փաստել է, որ շատ հպարտ է եղել: «Առանձնակի հաճույքով եմ կրում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, քանի որ հնարավորություն եմ ունեցել մրցելու տարբեր հավաքականների և տարբեր ֆուտբոլիստների դեմ: Մեծ փորձ էր մեզ համար այդ տարիքում (մինչև 15 և մինչև 17 տարեկանների հավաքական), քանի որ ամեն շաբաթ չէ որ նման խաղի մասնակցելու հնարավորություն էինք ստանում»,-ասել է կիսապաշտպանը:

Մխիթարյանի համար այդ տարիքում ամենասիրելի ֆուտբոլիստը եղել է Զինեդին Զիդանը, ում նա համեմատել է Պիկասոյի հետ: Հայ կիսապաշտպանը ասել է նաև, որ Հայաստանում ֆուտբոլը մեծ սեր է վայելում և հայ հանդիսատեսի համար մեծ հնարավորություն է Եվրո-2019 ընթացքում Երևանում մոտիկից տեսնելու ֆուտբոլի ապագա աստղերին: «Ես մասնակիցներին խորհուրդ կտամ վայելել մրցաշարը, քանի որ նմանատիպ մրցաշարերը մեկ անգամ են ամբողջ կյանքի համար»,-եզրափակել է նա:

Եվրոպայի 2019 թվականի մինչև 19 տարեկանների առաջնությունն այս տարի կանցկացվի Հայաստանում: Հանդիպումները կկայանան «Հանրապետական», «Բանանց», ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտերում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին