Կարևոր իրադարձություններ

Վաղարշապատի ոստիկանները Էջմիածնի բնակիչներից մեկի բակում կանեփի բույսեր են հայտնաբերել

12 Հուլիս, 2019 18:32
Վաղարշապատի ոստիկանները Էջմիածնի բնակիչներից մեկի բակում կանեփի բույսեր են հայտնաբերել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի բնակիչներից մեկը բակում կանեփ է աճեցնում։

Հուլիսի 11-ին ոստիկանները զննություն կատարեցին բակում՝ հայտնաբերելով կանեփի բույսի 10-ից ավելի տնկի, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։

Տանտիրոջ հայտնածով՝ բույսերն իրենն են, մշակել է իր օգտագործման համար։ Նշանակվել է դաքիմիական փորձաքննություն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին