Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

Վահե Էնֆիաջյանն այցելել է զինվորական կոմիսարիատ

12 Հուլիս, 2019 18:24
Վահե Էնֆիաջյանն այցելել է զինվորական կոմիսարիատ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 12-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի թիվ 2 զինվորական կոմիսարիատ: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Նպատակն էր տեղում ծանոթանալ ամառային զորակոչի ընթացքին: Զինկոմիսարիատի պատասխանատուն տեղեկացրել է, որ ամեն ինչ կազմակերպվել է օրենքի տառին համապատասխան, պատշաճ մակարդակով: Գործող զորակոչային հանձնաժողովի սպաները զրուցել են բոլոր զորակոչիկների հետ, տեղեկացրել նրանց իրավունքներին, ինչպես նաև հուզող հարցերով հրամանատարներին դիմելու կարգի վերաբերյալ:

Տղաներն անցել են բժշկական բոլոր կաբինետներով: Նրանք առողջ են և պատրաստ իրենց պարտքը կատարելու հայրենիքի առջև: Վահե Էնֆիաջյանը կարևորել է այն հանգամանքը, որ բացակայող զինակոչիկ չկար:

«Յուրաքանչյուր հայորդի պետք է ծառայի Հայոց բանակում: Զորակոչիկները մեկնում են մեծ պատասխանատվությամբ հայրենիքը պաշտպանելու»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը՝ հավելելով, որ զորակոչային ողջ շրջափուլը՝ զորակոչ-բանակ-դիրքեր, լինելու է իր ուշադրության կենտրոնում: Վահե Էնֆիաջյանի հավաստմամբ՝ զորակոչիկների հետ շփումները, զինկոմիսարիատներ ու զորամասեր այցերը լինելու են շարունակական:

Նա մտերմիկ զրույցի է բռնվել զորակոչվող տղաների և նրանց ծնողների հետ, մաղթել անփորձանք ու բարի ծառայություն: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին