Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,29
    7,49

Կարևոր իրադարձություններ

 

Վարչապետն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին

12 Հուլիս, 2019 16:35
Վարչապետն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանին և ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Արաբյանին: «Ամբեր Կապիտալ»-ը Հայաստանում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիրն է:

Նախատեսվում է, որ ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկը կտրվի այս տարվա աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

ՀՀ վարչապետը և «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչները քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, անդրադարձել ֆոնդի կողմից ֆինանսավորվելիք ներդրումային ծրագրերի ուղղություններին և հեռանկարային ոլորտներին:

Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը Հայաստանի տնտեսությունը մրցունակ դարձնելն է, հանքահումքային արդյունաբերությունից վերամշակող արդյունաբերությանն անցնելը, և տնտեսական աճի համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտներին՝ արտադրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, զբոսաշրջությանը, սարքաշինությանը, Hi-Tech արդյունաբերությանը զարկ տալը:

Վարչապետը նշել է, որ Եվրամիության վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի տվյալներով, Հայաստանը 2019 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճի ցուցանիշով Եվրոպայում առաջատարն է, ինչը վկայում է տնտեսության զարգացման դինամիկայի և ընդհանրապես տնտեսական միջավայրի նկատմամբ ձևավորված դրական սպասումների մասին:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև ներդրումային ֆոնդի գործունեությունը՝ Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման, ինչպես նաև կապիտալ շուկաների զարգացման տեսանկյունից:

Ջոզեֆ Ուղուրլյանը նշել է, որ «Ամբեր Կապիտալը» շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու հարցում և պատրաստ է փոխշահավետ գործակցության: 

Կողմերը մտքեր են փոխանակել փոքր և միջին բիզնեսի զարգացման, գործարար միջավայրի բարելավման, ՓՄՁ ներկայացուցիչների համար կրթական ծրագրերի կազմակերպման, երիտասարդության շրջանում սպորտի զարգացման, կորպորատիվ կառավարման թափանցիկության բարձրացման ուղղություններով ծրագրերի իրականացման հարցի շուրջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին