Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության 6-րդ վարչության ծառայողները Նորատուսցի Ալիկի և Օշականցի Գևորիկի տներում զենքեր են հայտնաբերել

12 Հուլիս, 2019 15:18
Ոստիկանության 6-րդ վարչության ծառայողները Նորատուսցի Ալիկի և Օշականցի Գևորիկի տներում զենքեր են հայտնաբերել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են կատարել հանցագործ աշխարհում հայտնի Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 38-ամյա Ալիկ Բանդուրյանին պատկանող՝ Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տանը, որի ընթացքում հայտնաբերվել է օդաճնշիչ հրացան, «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ա. Բանդուրյանը ոստիկաններին հայտնել է, որ նշված զենքերը պատկանում են իր հորը՝ Լյովա Բանդուրյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են կատարել նաև հանցագործ աշխարհում հայտնի՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 49-ամյա Գևորգ Մելիքյանի (Օշականցի Գևորիկ) տանը։ Ոստիկաններն այնտեղ հայտնաբերել են որսորդական հրացան։ Գ. Մելիքյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերված հրացանը պատկանում է իր կնոջը՝ Լ. Զ.-ին։
Նշված զենքերն առգրավվել են և նշանակվել է փորձաքննություն։
 

Լրահոս

Դիտել ավելին