Կարևոր իրադարձություններ

Վարչապետը ներկա է գտնվել նոր 250 մեգավատ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման մեկնարկի արարողությանը

12 Հուլիս, 2019 14:49
Վարչապետը ներկա է գտնվել նոր 250 մեգավատ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման մեկնարկի  արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում նոր 250 մեգավատ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությանը։

Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ներդնել շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար: Կայանի կառուցումը նախատեսվում է իրականացնել շինարարության մեկնարկից 26 ամսվա ընթացքում:

Շինարարության փուլում կներգրավվի 1000-1200 մարդ՝ 250-300 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ շահագործման ընթացքում կստեղծվի շուրջ 230 աշխատատեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին