Կարևոր իրադարձություններ

«Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խոր հիմքեր ունի». Արսեն Թորոսյան

12 Հուլիս, 2019 14:25
«Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խոր հիմքեր ունի». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունները և հեռանկարները:

Արսեն Թորոսյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խոր հիմքեր ունի և ընթանում է առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրերի, ինչպես նաև գործող փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:

Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում լաբորատոր սարքավորումների տրամադրում (որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Հայաստանին նվիրաբերել է երկու շարժական բժշկական-ախտորոշիչ կենտրոն), հայ-ռուսական առողջապահական համաժողովներ, որոնց շնորհիվ փոխգործակցությունն ընդլայնվել է: Ակտիվ համագործակցություն է ընթանում նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում: Սերգեյ Կոպիրկինը պատրաստակամություն է հայտնել, որ շարունակել սերտ համագործակցությունը առողջապահության ոլորտում:

 

Լրահոս

Դիտել ավելին