Կարևոր իրադարձություններ

Վթար Տիգրան Մեծ պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում

12 Հուլիս, 2019 12:58
Վթար  Տիգրան Մեծ պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում

Հուլիսի 12-ին, ժամը 07:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107« (վարորդ՝ Գ. Խ. ծնված 1995 թ.) և «Opel Zafira» (վարորդ՝ Ա. Ս. ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Լրահոս

Դիտել ավելին