Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Խոր Վիրապում տուրիստական ենթակառուցվածքներ կստեղծվեն՝ կայանատեղի, տաղավարներ. Մուտքը կկարգավորվի

12 Հուլիս, 2019 12:24
Խոր Վիրապում տուրիստական ենթակառուցվածքներ կստեղծվեն՝ կայանատեղի, տաղավարներ. Մուտքը կկարգավորվի

Այս շաբաթ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը Տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցչի հետ այցելել է Հայաստանի մի շարք զբոսավայրեր` Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակներում նախատեսվող նախագծերի ուսումնասիրության, արդիականության եւ նպատակայնության գնահատման համար: 

Այցի ընթացքում ուսումնասիրվել է «Դվինի» նախագիծը, որն ուրվագծում է Դվինի` որպես հնագիտական զբոսաշրջային վայրի զարգացման հնարավորությունները։

Հաջորդիվ Սուսաննա Սաֆարյանն այցելել է Խոր Վիրապ վանական համալիր, համայնքի ղեկավարության եւ եկեղեցու հետ քննարկել տարածքի խնդիրներն ու դրանց լուծոումների տարբերակները։

Մասնավորապես ընդգծվել է տարածքի բարեկարգման` այդ թվում կայանատեղիի, վաճառքի տաղավարների, զբոսաշրջիկների կենսական կարիքների բավարարմանն ուղղված ենթակառուցվածքների, լուսավորման եւ մուտքի կարգավորման կարեւորությունը։

Եկեղեցու հետ փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետամուտ լինել ծրագրի իրականացմանը` համատեղ քայլեր ձեռնարկելով տարածքի բարեկարգման, արդյունավետ վերահսկողության եւ հետագա պահպանության ուղղությամբ: 

Գնահատող թիմն այնուհետեւ այցելել է Գորիս` տեղում ծանոթանալու քաղաքի նախագծով նախատեսվող ծրագրի եւ դրա առանձին բաղադրիչների արդիականությանը:

Գորիսում քաղաքապետի հետ շրջայցի ընթացքում Սուսաննա Սաֆարյանը ծանոթացել է այս պահին իրականացվող քաղաքի բարեկարգման ծրագրերին, քննարկվել է «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով նախատեսված Գորիսի նախագծի ամբողջական իրականացման անհրաժեշտությունը, նախանշվել են մեկնարկի հնարավոր ժամկետները։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը քաղաքային իշխանությունների հետ մտքեր է փոխանակել Գորիսի` որպես զբոսաշրջային քաղաքի զարգացման, Հին Գորիս քարանձավային քաղաքի բարեկարգման եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ձեւավորման, ինչպես նաեւ այն որպես զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու քայլերի վերաբերյալ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա աշխատանքների իրականացման ուղղությամբ առավել սերտ համագործակցելու վերաբերյալ։

Այցելություն է եղել նաեւ Տաթեւ` «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով իրականացվող Տաթեւի վանական համալիր տանող ճանապարհի մշտադիտարկման նպատակով։ Սուսաննա Սաֆարյանը որոշակի դիտարկումներ է ներկայացրել ընթացող նորոգման աշխատանքների վերաբերյալ եւ, ընդհանուր առմամբ, որակը գնահատել դրական: Ճանապարհաշինության աշխատանքները կավարտվեն մեկ ամսից։

Այցն ամփոփվել է Արենի գյուղում, որտեղ պետություն-մասնավոր գործընկերություն բաղադրիչի շրջանակներում իրականացվում է Արենի Վայն Հոթելի շինարարությունը։ Թիմը տեղում ծանոթացել է իրականացվող լայնածավալ աշխատանքներին, որոնք ուղղված են Արենին գինու զբոսաշրջային հանգույց դարձնելու հնարավորությունների ընդլայնմանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին