Կարևոր իրադարձություններ

ՀՀ պետական կառավարման կառավարման համակարգում թափուր հաստիքները համալրվում են բացառապես ՀՀ օրենսդրությանը համապատասխան. Նախարարի խոսնակ

12 Հուլիս, 2019 11:48
Հեղինակ՝ Արմինե Մուրադյան
ՀՀ պետական կառավարման կառավարման համակարգում թափուր հաստիքները համալրվում են բացառապես ՀՀ օրենսդրությանը համապատասխան. Նախարարի խոսնակ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մամուկի խոսնակ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան գրառում է արել.

Մամուլում տարածվող տեղեկությունը առ այն, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարել է պետական կառավարման համակարգից հեռացնել նախկին իշխանության հետ փոխկապակցված անձնանց և նրանց փոխարեն համալրել ՔՊ կուսակցության անդամներով, չի համապատասխանում իրականությանը։

Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման կառավարման համակարգում թափուր հաստիքները համալրվում են բացառապես ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին