Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում 42-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր հայտնվել է ձորակում. կա վիրավոր (ֆոտո)

12 Հուլիս, 2019 11:52
Գեղարքունիքում 42-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր հայտնվել է ձորակում. կա վիրավոր (ֆոտո)

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Նորիկ Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի 34 AA 088 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 78.6 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր՝ վարորդի համաքաղաքացի, 39-ամյա Ն. Ո-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սեւանի բժշկական կենտրոն։

 

Լրահոս

Դիտել ավելին