Կարևոր իրադարձություններ

Հուլիսի 12-ը քաղավիացիայի բորտուղեկցորդների համաշխարհային օրն է

12 Հուլիս, 2019 09:48
Հուլիսի 12-ը քաղավիացիայի բորտուղեկցորդների համաշխարհային օրն է

Այսօր իրենց մասնագիտական օրն են նշում բորտուղեկցորդները և բորտուղեկցորդուհիները:

Հատկանշական է, որ այս մասնագիտությունը որպես այդպիսին արդեն ունի 80-ամյա պատմություն:

Ընդունված է համարել, որ այն ձևավորվել է Գերմանիայում 1928  թվականին, երբ ինքնաթիռների սրահում աշխատելու համար աշխատանքի էին վերցնում հատուկ մարդկանց, որոնց պարտականությունն էր թռիչքի ընթացքում պատշաճ կերպով սպասարկել ուղևորներին:

Մասնագիտության ձևավորման սկզբնական ժամանակաշրջանում բորտուղեկցորդները առավելապես տղամարդիկ էին` այն էլ բացառապես թանկարժեք ռեստորանների նախկին մատուցողները:

Քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ առաջին բորտուղեկցորդուհուն են համարում Այովա նահանգի բնակչուհի Էլեն Չերչին: Նա իր առաջին թռիչքը այս կարգավիճակում իրականացրել է 1930 թվականի մայիսի 15-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին