Կարևոր իրադարձություններ

Տարոն Աճեմօղլուին շնորհվել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բարձրագույն կոչում

12 Հուլիս, 2019 09:40
Տարոն Աճեմօղլուին շնորհվել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բարձրագույն կոչում

ԱՄՆ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին հաստատության պրոֆեսորի կոչում է շնորհել: Այս մասին հայտնել է rusarminfo-ն:

«Աճեմօղլուն արժանացել է ինստիտուտի բարձրագույն կոչմանը՝ գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում իր առանձնահատուկ ձեռքբերումների համար»,- ասվում է ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:

Տարոն Աճեմօղլուն ծնվել է 1967թ.՝ ստամբուլահայերի ընտանիքում: 1989 թվականին Աճեմօղլուն ավարտել է բրիտանական Յորքի համալսարանը: Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում էլ ստացել է գիտությունների դոկտորի կոչում:

Վերջին 15 տարվա ընթացքում Աճեմօղլուն գիտական և դասախոսական գործունեություն է ծավալում Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում:

Մի քանի տարի շարունակ Աճեմօղլուն դիտարկվել է տնտեսագիտության ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի հավակնորդ:

 

Լրահոս

Դիտել ավելին