Կարևոր իրադարձություններ

Մեքսիկացի քաղաքապետը ներկայացել է որպես հաշմանդամ, որպեսզի ստուգի իր ենթակաների աշխատանքը քաղաքցիներին սպասարկելիս

12 Հուլիս, 2019 08:32
Մեքսիկացի քաղաքապետը ներկայացել է որպես հաշմանդամ, որպեսզի ստուգի իր ենթակաների աշխատանքը քաղաքցիներին սպասարկելիս

Մեքսիկացի քաղաքապետը ներկայացել է որպես հաշմանդամ, որպեսզի անձամբ ստուգի հանրային ծառայողների վերաբերմունքը:

Oddity central-ը տեղեկացնում է, որ մի շարք բողոքներ ստանալով նման խնդիր ունեցող քաղաքացիներից՝ Չիուաուա նահանգի Կուաուտեմոկ քաղաքի քաղաքագլուխը Կառլոս Տենան չգիտեր ում հավատալ՝ բողոքողներին, թե իր գործընկերներին:

Հաշմանդամի սայլակին գամված, արևային ակնոցով և ծածկոցով՝ նա այցելել է համապատասխան սոցիալական հաստատություն՝ օգնություն խնդրելու:

Քաղաքապետն անվճար ուտելիք է պահանջել, որը կազմում է հաշմանդամ քաղաքացիներին տրվող օգնության պարտադիր մի մասը, սակայն նրա խնդրանքը չի բավարարվել պատկան մարմնի կողմից:

Նա նույն տեսքով փորձել է մտնել իր աշխատասենյակ և հանդիպում պահանջել քաղխորհրդի քարտուղարի հետ, նրան ստիպել են ժամերով սպասել միջանցքում:

Վերջում համոզվելով, որ մարդկանց դժգոհությունը արդարացված է, նա դուրս է եկել իր դերից և զարմացրել ու վախեցրել քաղաքապետարանի աշխատակիցներին:

 

Լրահոս

Դիտել ավելին