Մահացել է հայտնի հայ գործարար, բարերար ռուսաստանաբնակ Մամուդ Շավերշյանը:
Rusarminfo-ն տեղեկացնում է, որ երկար տարիներ շարունակ գործարարը Մոսկվայի իր խանութներում կարիքավորներին, թոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար հաց բաժանել` սեփական նախաձեռնությամբ:
Անվճար հաց բաժանելու գաղափարը գործարարի մոտ ծագել է պապի խոսքերից հետո, երբ վերջինս ասել է, որ «մարդկանց մշտապես պետք է օգնել»:
Տեղեկատվական աղբյուրը նշում է նաև, որ Շավերշյանը տարիներ շարունակ օգնել է Հայաստանում գտնվող այն դպրոցին, որտեղ սովորել է: