Կարևոր իրադարձություններ

24-ամյա աղջիկը իրենց ընտանեկան գերեզմանատնից անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

11 Հուլիս, 2019 23:41
24-ամյա աղջիկը իրենց ընտանեկան գերեզմանատնից անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի քաղաքներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել երեկ՝ հուլիսի 10-ին: Ժամը 19:00-ի սահմաններում նշված քաղաքում գործող բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:

Հիվանդանոց է մեկնել տարածքային ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը իրենց քաղաքի բնակիչ, 24-ամյա Լիլիթ Ա.-ն է:

Պարզվել է, որ նա իրենց ընտանեկան գերեզմանատանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի «տեգրադոլ» տեսակի դեղահաբ, ինչի մասին հեռախոսով հայտնել է իր մորաքրոջը: Բարեբախտաբար, մորաքույրն ու շտապօգնության բժիշկները ժամանակին հասել են գերեզմանատուն և աղջկան տեղափոխել հիվանդանոց: Փաստի առթիվ տարածքային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

 

Լրահոս

Դիտել ավելին