Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունները հուշագիր են ստորագրել

11 Հուլիս, 2019 23:06
Հեղինակ՝ Վրաստանում Հայաստանի դեսպանատուն
Հայաստանի և Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունները հուշագիր են ստորագրել

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը գրում է.

«Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի և Վրաստանի հանրայինների միջև 2019-ի հուլիսի 11-ին Հայաստանի և Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին: Հեռուստաընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատել մեդիա նախագծերի, հաղորդումների համատեղ արտադրության, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, լրատվական նյութերի արխիվացման և տեղեկատվական գործիքների կիրառման ուղղություններով: Կողմերը պայմանավորվեցին նաև կազմակերպել սեմինարներ, մասնագետների փոխայցելություններ, վերապատրաստումներ և ակտիվացնել լրատվական նյութերի փոխանակությունը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն ասել է.


«Հուշագիրը կնպաստի տեղեկատվության արագ փոխանակմանը՝ հեռուստադիտողներին հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ ծանոթանալու հնարավորություն ընձեռելով: Երկու երկրներն էլ հարուստ արխիվ ունեն, որից օգտվելը նոր նախագծեր ստեղծելու լայն հնարավորություն կտա»:

Վրաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն նշել է.


«Մենք շատ ուրախ ենք այս հուշագիրը ստորագրելու կապակցությամբ: Ունենք փոխըմբռնում հանրային հեռարձակողի առաքելության և տեսլականի վերաբերյալ, և մեր սերտ համագործակցությունը կբարելավի լրագրությունը, որը մենք ստեղծում ենք, հասարակությունը, որը մենք ձևավորում ենք և մարտահրավերները, որոնց մենք առերեսվում ենք»»:

 

Լրահոս

Դիտել ավելին