Կարևոր իրադարձություններ

Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը երդվեց որպես ԲԴԽ անդամ

11 Հուլիս, 2019 20:04
Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը երդվեց որպես ԲԴԽ անդամ

ԲԴԽ անդամի պաշտոնից 9 ամիս առաջ հրաժարական տված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը այսօր Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում երդվեց որպես ԲԴԽ անդամ:

Նշեքն, որ դատական օրենսգրքի համաձայն՝ երդումից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամն ստորագրում է երդման տեքստը:

Ավելի վաղ Նախշուն Տավարացյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն ընտրված է օրենքի ուժով եւ պատրաստ է երդում տալ։

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների քվեարկությունն ավարտվել է։ Արդյունքները պարզ կդառնան քիչ անց։ ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի ընտրությունը կայանալու է առաջին ատյանի դատարանի 11 դատավորների միջեւ։

 

Լրահոս

Դիտել ավելին