Կարևոր իրադարձություններ

Շուտով կմեկնարկեն Սիս համայնքի ավտոճանապարհի շինաշխատանքները

11 Հուլիս, 2019 18:49
Շուտով կմեկնարկեն Սիս համայնքի ավտոճանապարհի շինաշխատանքները

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե որ փուլում են Սիս գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքները:

«Մրցույթն ավարտված է, և աշխատանքների մեկնարկը շուտով կտրվի»,- ասաց Պապիկյանը՝ ավելացնելով, որ աշխատանքների մեկնարկին անձամբ է այցելելու է Սիս: Ավելի վաղ վարչապետը Սիս գյուղի երեխաներին խոստացել էր վերանորոգել տեղի ավտոճանապարհը: 

 

Լրահոս

Դիտել ավելին