Կարևոր իրադարձություններ

Մարտունու բժշկական կենտրոնում աշնանը կբացվի հեմոդիալիզի նոր բաժանմունք. Արսեն Թորոսյան

11 Հուլիս, 2019 18:26
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Մարտունու բժշկական կենտրոնում աշնանը կբացվի հեմոդիալիզի նոր բաժանմունք. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով մասնակցել Մարտունիում կառուցվելիք բժշկական կենտրոնի վերաբերյալ հանրային քննարկմանը։

«Տեղեկացնեմ, որ Մարտունու գործող բժշկական կենտրոնում աշնանը կբացվի հեմոդիալիզի նոր բաժանմունք, որտեղ կլինի 5 սարք, որոնք կսպասարկեն շուրջ 40 պացիենտի Մարտունու և մոտակա տարածաշրջանից։ Բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցումից հետո հեմոդիալիզի բաժանմունքը կտեղափոխվի այնտեղ»,- գրել է նա:

Տեղեկացնենք, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից Մարտունի քաղաքում գործող բժշկական կենտրոնի համար նախատեսվում է կառուցել նոր շենք՝ հետագայում հագեցնելով այն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և կահույքով: Ներկայում արդեն իսկ ավարտին են մոտենում շենքի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին