Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավարին

11 Հուլիս, 2019 15:14
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-ից 10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, Ց: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական և փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր: 

Այցի ընթացքում փոխծովակալ Քոլին Քիլրեինը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին