Կարևոր իրադարձություններ

Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը. Մարիամ Փաշինյան

11 Հուլիս, 2019 15:01
Հեղինակ՝ Մարիամ Փաշինյան
Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը. Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի դուստրը ՖԲ իր էջում գրառում է արել.

Իսկ ինչից է որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են ու որոնց նյութերին նրանք հավատում են: 
Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են իրենք այնքա~ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»: 
Երբ խոսվում է բովանդակության որակի մասին, դա ևս համարում են «ճնշում»: 
Եւ այդ «ճնշումը» իրենք ներկայացնում են այնպես ինչպես ուզում են և կապում են իրենց բարի, ընդդիմադիր, ազնիվ ու միայն ճիշտը ներկայացնող համբավի հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին