Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Չինաստանը վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը

11 Հուլիս, 2019 14:20
Հայաստանն ու Չինաստանը վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը

Կառավարությունն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

«Չինաստանի հետ մեր միջպետական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա թե´ քաղաքական, թե´ տնտեսական, թե´ մշակութային ոլորտներում, կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել՝ համագործակցությունն էլ ավելի խորացնելու, հատկապես զբոսաշրջության և անձնական շփումների խթանման ճանապարհով»,- ասաց ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ու հավելեց, որ համաձայնագրի ընդունման դեպքում Հայաստանի և Չինաստանի քաղաքացիները 90 օր ժամկետով ազատվում են մուտքի արտոնագրից:
 
«Ինչպես քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները պետք է անվտանգ զգան իրենց, և սա շատ կարևոր նախապայման է զբոսաշրջության հետագա զարգացման համար»,- հավելեց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին