Կարևոր իրադարձություններ

Ճանապարհային երթեւեկությունն անվտանգ դարձնելու նպատակով Արսեն Թորոսյանը երկու առաջարկով հանդես եկավ

11 Հուլիս, 2019 12:42
Ճանապարհային երթեւեկությունն անվտանգ դարձնելու նպատակով Արսեն Թորոսյանը երկու առաջարկով հանդես եկավ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկում է Վրաստան երթեւեկող մեքենաներին սահմանային անցակետեր մտնելուց առաջ բոլորին ստուգել գերբեռնվածության առումով:

«Դա թույլ կտա խուսափել շատ զոհերից»,- կառավարության այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում ասաց նա:

Նախարարն առաջարկեց նաև պարտադիր դարձնել գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը բոլոր մեքենաների վրա:

«Շատ եմ լսում, որ պատրադիր դարձնենք գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը բոլոր մեքենաների վրա՝ հաշվի առնելով, որ մեքենաների մեծ մասը գազով է երթեւեկում եւ դրանով էր պայմանավորված Զոդի կամրջի վրա վթարի զոհերի մեծ թիվը»,- ասաց նա:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին