Կարևոր իրադարձություններ

«Խաղալիքների պատմություն 4» մուլտֆիլմին մեղադրել են միասեռականության «քարոզի» համար

11 Հուլիս, 2019 12:14
«Խաղալիքների պատմություն 4» մուլտֆիլմին մեղադրել են միասեռականության «քարոզի» համար

Քրիստոնեական «Մեկ միլիոն մայր» կազմակերպությունը մեղադրել է «Խաղալիքների պատմություն 4» մուլտֆիլմին՝ երեխաների շրջանում միասեռական կապերի «քարոզի» համար, գրում է Metro պարբերականը:

Կազմակերպությունը կոչ է անում  բոյկոտել արտադրանքը:

Նրանց վրդովեցրել է մուլտֆիլմի այն հատվածը, որտեղ երկու կին իրենց երեխային դպրոց են ուղեկցում, իսկ ավելի ուշ միասին վերցնում նրան այնտեղից:

Համացանցում Disney-ի դեմ խնդրագիր է հայտնվել, որը ստորագրել է ավելի քան 12 000 մարդ:

«Disney ընկերությունը ոչ միայն փորձում է միասեռ ամուսնությունները նորմալ դարձնել, այլև այլասերում է մանուկ հեռուստադիտողներին»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին