Կարևոր իրադարձություններ

Իշխան Զաքարյանն Արցախում է․ հանդիպել է Բակո Սահակյանի հետ

11 Հուլիս, 2019 12:04
Իշխան Զաքարյանն Արցախում է․ հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Արցախում այս օրերին ընթանում են Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման նախապատրաստական աշխատանքները: Դրանց ծանոթանալու, ընթացքում ծագող հարցերը տեղում կարգավորելու նպատակով Ստեփանակերտ է այցելել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: 

Արցախում այս օրերին ընթանում են Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման նախապատրաստական աշխատանքները: Դրանց ծանոթանալու, ընթացքում ծագող հարցերը տեղում կարգավորելու նպատակով Ստեփանակերտ է այցելել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: 

«Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ նա հետևել է առավոտից երեկո Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում ընթացող մշակութային խմբերի, կամավորների փորձերին: Իշխան Զաքարյանը նշել է, որ չափազանց գեղեցիկ բացում է լինելու՝ լի հաճելի անակնկալներով: 

«Ավելի քան 1500 պրոֆեսիոնալ պարող, դերասան և կամավորներ են մասնակցելու հանդիսավոր բացմանը: Քանի որ այցելուների և մասնակիցների թիվը շատ մեծ է լինելու՝ տասնյակ հազարից ավելի, իսկ մարզադաշտում տեղերը սահմանափակ են, հոգացել ենք, որպեսզի միջոցառումը հասանելի լինի նաև դրսից հետևողներին: Դրա համար երկու շատ մեծ էկրաններ են տեղադրվելու Ստեփանակերտի հրապարակում, որոնց միջոցով բոլորը հնարավորություն կունենան հետևելու բացման արարողությանը՝ ուղիղ հեռարձակմամբ»,- ասել է Իշխան Զաքարյանը: Համահայկական 7-րդ ամառային խաղերի գլխավոր մրցավար Դերենիկ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ բացի հանդիսավոր բացումը, Արցախում են կայանալու 17 մարզաձևից 6- ի մրցումները: «Արցախում կմեկնարկենք շախմատը, ֆուտբոլը, բազկամարտը, վոլեյբոլը, սպորտային պարերը և հեծանվավազքը: Ընդ որում, մրցումները կընթանան ոչ միայն Ստեփանակերտում, այլև Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում»,- ասել է Դերենիկ Գաբրիելյանը: Հուլիսի 27-ից կսկսվեն գլխավոր փորձերը, որոնց ընթացքում առանձին-առանձին բեմականացված, հղկված դրվագները կմիավորվեն մեկ ընդհանուր ներկայացման մեջ: Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդով Համահայկական 7-րդ ամառային խաղերը կընթանան օգոստոսի 5-17- ը: Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6- ին՝ Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում, փակումը կկայանա օգոստոսի 17- ին՝ Երևանի Ազատության հրապարակում: Խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն՝ սպորտով»»,-ասված է հաղորդագրության մեջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին