Կարևոր իրադարձություններ

Հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել. Նիկոլ Փաշինյանը խոսեց Զոդի ողբերգական վթարի մասին

11 Հուլիս, 2019 11:26
Հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել. Նիկոլ Փաշինյանը խոսեց Զոդի ողբերգական վթարի մասին

Այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց անցած շաբաթ տեղի ունեցած ողբերգական վթարների մասին, որոնց արդյունքում մեծ թվով զոհեր եղան. Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է:  Պարբերաբար և չարամիտ խախտումներ անող վարորդները պետք է երթևեկությունից հեռացվեն: Նախագիծն ԱԺ-ում է, և կարծում եմ, որ ԱԺ-ի հետ պետք է քննարկենք, թե հնարավորինս շուտ երբ կարող ենք այդ հարցը քննարկել:  

Վարչապետը ասաց, որ ճանապարհային երթևեկության նկատմամբ պետք է լինի կրկնակի և եռակի ավելի վերահսկողություն.   Իհարկե հասկանալի է, որ ՀՀ-ում ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճ է գրանցվել,ներմուծումները շարունակվում են, ինչն իր հետ բերում է մարտահրավերներ:   Ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ: Հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, քանի որ մեր քաղաքացիների, երեխաների կյանքի մասին է խոսքը: Ոստիկանապետ գեներալ Վալերիյ Օսիպյանն իր հերթին հիշեցրեց նախկինում տեղի ունեցած նմանատիպ վթարների մասին՝ ասելով, որ բոլոր դեպքերով ուսումնասիրություններ են իրականացվում:  

Ոստիկանապետը չբացառեց, որ թերացումներ կան, բայց ասաց, որ ամեն ինչ անում են:  Ոստիկանապետը կարծում է, որ բալային համակարգի ներդրումն էականորեն կբարելավի իրավիճակը:

 

Լրահոս

Դիտել ավելին