Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ դատարանը մերժեց Վահագն Հարությունյանի հետախուզման որոշման դեմ բողոքը

11 Հուլիս, 2019 10:43
Վերաքննիչ դատարանը մերժեց Վահագն Հարությունյանի հետախուզման որոշման դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը որոշում է կայացրել մերժել  «Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ նրա պաշտպան Միհրան Պողոսյանի ներկայացրած բողոքը։

Նշենք, որ Միհրան Պողոսյանը վերաքննիչ դատարանից պահանջում էր բեկանել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ մարտի 11-ի որոշումը, որով նա օրինական էր համարել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշումը։ Պաշտպանը միջնորդեց կայացնել նոր դատական ակտ, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել իր կողմից կայացված հետախուզում հայտարարելու որոշումը։

 

Լրահոս

Դիտել ավելին