Հուլիսի 10-ին՝ ժամը 15:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի 4-րդ փողոցի տներից մեկի բակ շուն է մտել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները քնեցրել են պիտբուլ ցեղատեսակի շանը: