Կարևոր իրադարձություններ

Զոդի կամրջի ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը մահացավ

10 Հուլիս, 2019 21:33
Զոդի կամրջի ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը մահացավ

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը ևս հիվանդանոցում մահացել է: Հայտնում է Lurer.com-ը:

Ավելի վաղ նա վիրահատվել էր՝ շնչառական խնդիրների վերացման և վերջույթները փրկելու նպատակով, վիրահատությունը հաջող էր անցել:

Նշենք, որ նա Երասխ գյուղի  բնակիչ էր, Արարատ քաղաքի տատիկի տնից վերադառնալիս է եղել, երբ տեղի է ունեցել վթարը:

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել էին  «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին