Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,48
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

Սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է. Տուսկը կիսվել է տպավորություններով Սևան այցից հետո

10 Հուլիս, 2019 18:50
Սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է. Տուսկը կիսվել է տպավորություններով Սևան այցից հետո

Սա այն տեղն է, որտեղ բաբախում է Եվրոպայի սիրտը: Սևանավանք այցից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Չնայած ես քաղաքական գործիչ եմ, սակայն մշակույթը շատ ավելի կարևոր է և ամենից առավել: Ես իսկապես տպավորված եմ: Որպես եվրոպացի՝ կարծում եմ, որ սա միայն իմ տեսակետը չէ՝ սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է»,- ասաց Տուսկը:

Նա Հայաստանի մշակութային ժառանգությունը համարեց ամենատպավորիչներից ոչ միայն այս տարածաշրջանում: Եվրոպական խորհրդի նախագահը երկրի ամենակարևոր առավելությունը համարեց Հայաստանի մարդկանց, շեշտեց՝ դա ուղղակի հաճոյախոսություն չէ:

Տուսկը նշեց, որ առաջին անգամ է խաչքարերը տեսնում և շատ տպավորված է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին