Hraparak.am-ը գրում է.
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի դատավոր Աիդա Դավթյանը որոշում է կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչաչյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը։
Նա նաեւ նշեց, որ ծանոթ չէ հիմնավորումներին, դրա համար պետք է վճռին ծանոթանա․
««Դատալեքսում» տեղադրվել է, բայց վաղն է երեւալու, հիմնականում այդպես է, որ տեղադրում են, հաջորդ օրն է երեւում, տեխնիկական խնդիր է»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: