Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականով փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրություն են կատարում Երևան քաղաքի տարբեր մասերում՝ պարզելու հոսանքի տատանումների պատճառները:
Ճգնաժամային կառավարման կենտրոնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկային զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում: «Տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ»,-նշեցին ՃԿԿ-ից