Կարևոր իրադարձություններ

Ճգնաժամային կառավարման կենտրոնը փորձում է պարզել Երևանի տարբեր մասերում հոսանքի տատանումների պատճառը

10 Հուլիս, 2019 13:30
Ճգնաժամային կառավարման կենտրոնը փորձում է պարզել Երևանի տարբեր մասերում հոսանքի տատանումների պատճառը

Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13-ի սահմաններում  էլեկտրականության տատանումներ են գրանցվել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականով փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրություն են կատարում Երևան քաղաքի տարբեր մասերում՝ պարզելու հոսանքի տատանումների պատճառները:

Ճգնաժամային կառավարման կենտրոնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկային զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում: «Տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ»,-նշեցին ՃԿԿ-ից

 

Լրահոս

Դիտել ավելին