Կարևոր իրադարձություններ

Ավանի Նարեկացի թաղամասում այսօր շենքից ընկած աղջիկը մահացել է

10 Հուլիս, 2019 13:22
Ավանի Նարեկացի թաղամասում այսօր շենքից ընկած աղջիկը մահացել է

Երեւանի Ավանի Նարեկացի թաղամասում այսօր՝ հուլիսի 10-ին, շենքից ընկած աղջիկը մահացել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից աղջիկ երեխա է ընկել (մոտ 13 տարեկան). անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում աշխատում է նաև դատական բժիշկը, ով քննելով դին հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկը 14 հարկանի շենքի 10-րդ հարկից իրեն ցած է նետել։

 

Լրահոս

Դիտել ավելին