Կարևոր իրադարձություններ

Հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական նորագույն մեքենասարքավորումների ներկրմամբ. Սուրեն Պապիկյան

10 Հուլիս, 2019 12:22
Հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական նորագույն մեքենասարքավորումների ներկրմամբ. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս աշխատանքային այցի շրջանակներում Բելառուսում ՀՀ դեսպան  Արմեն Ղևոնդյանի ուղեկցությամբ այցելել է Մինսկի տրակտորների գործարան, ծանոթացել գործարանի արտադրական հնարավորություններին և տրակտորների հավաքման գործընթացին։

Ընկերության մարքեթինգային տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կազակևիչի հետ հանդիպման ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ բելառուսական տրակտորները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում և ինչպես գյուղատնտեսության մեջ, այնպես էլ լայնածավալ ճանապարհաշինական, շինարարական աշխատանքներում,   մեքենասարքավորումների արդիականացման անհրաժեշտություն կա։ Այս համատեքստում հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական տրակտորների վերջին մոդելների ներկրմամբ։

Ալեքսանդր Կազակևվիչը նախարարին հայտնել է, որ բելառուսական տրակտորների մատակարարումը Հայաստան իրականացվում է 1992 թ. ի վեր։ Մինչ օրս ներկրվել է 1000 տրակտոր, որից միայն 104-ը՝ 2018 թ. իսկ 2019թ.  նախատեսվում է մատակարարել 115 միավոր տրակտոր։ Կազակևիչի խոսքերով՝  բելառուսական ընկերությունը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ և դիտարկել մեքենասարքավորումների արտահանման ծավալները մեծացնելու հեռանկարը։

Հանդիպմանը քննարկվել են  նաև Հայաստանում բելառուսական տրակտորների հավաքման արտադրություն ստեղծելու և դրանք Հայաստանի տարածքից Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու հնարավորությունը։

Լրահոս

Դիտել ավելին