Կարևոր իրադարձություններ

Զելենսկին չեղյալ է հայտարարել Ուկրաինայի անկախության օրվա զորահանդեսը

10 Հուլիս, 2019 12:10
Հեղինակ՝ Վլադիմիր Զելենսկի
Զելենսկին չեղյալ է հայտարարել Ուկրաինայի անկախության օրվա զորահանդեսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 24-ին չեղյալ է հայտարարել Անկախության օրվա ավանդական զորահանդեսը՝ պատճառաբանելով, որ այն թանկ է:

Այս մասին նա հայտարարել Է Facebook-ի իր տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ միջոցառումը ճոխ ու թանկ է։ Բայց այս տարի գաղափար է առաջացել այդ գումարները բաշխել զինծառայողների միջեւ։

«Մենք որոշում ենք ընդունել 300 մլն գրիվնա (մոտ 11,5 մլն դոլար) հատկացնել մեր բոլոր զինվորականներին՝ ժամկետային ծառայության զինվորներին, կուրսանտներին, սերժանտներին, սպաներին։ Նրանք բոլորը զինապարտներ են, ովքեր առաջադրանքներ են կատարում միացյալ ուժերի գործողության անցկացման գոտում», — ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նաեւ հայտնել է, որ օգոստոսի 24-ի տոնակատարությունը տեղի կունենա նոր ձեւաչափով:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Լրահոս

Դիտել ավելին