Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուների 5 տոկոսը գործազուրկ են: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով համապատասխան հետազոտության արդյունքներին:
Գործազուրկ կամ ժամանակավոր գործազուրկ թեկնածուներ կան բոլոր քաղաքական ուժերից:
Ամենաշատ գործազուրկները նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կուսակցությունում են՝ թեկնածուների 12 տոկոս:
Գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմում ցուցանիշը կազմում է՝ 10 տոկոս, իսկ Յուլյա Տիմոշենկոյի՝ 11 տոկոս: