Կարևոր իրադարձություններ

Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում գործադուլ է. Արմեն Խաչատրյան

10 Հուլիս, 2019 10:45
Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում գործադուլ է. Արմեն Խաչատրյան

Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում այս պահին գործադուլ է, արդեն մի քանի օր է այնտեղ վիճակը անհանգիստ է: Այս մասին խորհրարանում հայտարարեց իշխանական խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Խաչատրյանը նշեց, որ Ագարակում կա 1000-ից ավելի աշխատակից, Ագարակի ու Մեղրիի բնակիչները, ովքեր կազմում են աշխատակիցների մեծ մասը, գտնում են, որ իրենց իրավունքները կոպտորեն խախտվել ու ոտնահարվել են:

Խաչատրյանը կառավարությանն առաջարկեց անհապաղ միջոցներ ձեռնարկել, ուշադրության կենտրոնում պահել խնդիրը:

Պատգամավորն ասաց նաև, որ վաղը մեկնելու է Մեղրի և եթե հնարավոր է, թող իրավասու պաշտոնատար անձինք միանան իրեն և տեղում փորձեն լուծում տալ հարցին:

Աշխատակիցները պահանջում են վճարել արտաժամյա աշխատանքի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին