Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    533,5
    541,5

  • RUB

    7,51
    7,71

Կարևոր իրադարձություններ

 

«Պատժիչ» գործո­ղություններ՝ ԱԺ-ում. «Հրապարակ»

10 Հուլիս, 2019 10:43
«Պատժիչ» գործո­ղություններ՝ ԱԺ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում . «Ինչպես հայտնի է, ԱԺ աշխատակազմը «պատժիչ» գործո­ղություններ է իրականացնում այն պատգա­մավորների նկատմամբ, որոնք առանց «հարգելի» պատճառի չեն մեկնում նախապես պլանա­վորված գործուղումնե­րի:

Օրինակ՝ նրանց աշխատավարձերից պահումներ են արվում ավիատոմսերի արժեքին համապատասխան, եթե, իհարկե, պատգամավորը «բյուլետեն» կամ հարգելի պատճառ չի ներկա­յացնում, թե ինչու է հրա­ժարվում գործուղման մեկնելուց:

Օրերս մենք որոշ պատգամավորներից դժգոհություններ լսեցինք (բնականա­բար, նրանց անունները հրապարակել չենք կարող), որ ԱԺ ղեկավա­րությունն այս հարցում էլ է առաջնորդվում յուրային և ոչ յուրային սկզբունքով:

ԱԺ աշխա­տակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեր զրույցում ասաց, որ խոսքը պատժիչ գործո­ղությունների մասին չէ, գործընթացն իրակա­նացվում է օրենքներին և ներքին կանոնադրությա­նը համապատասխան:

Սակայն նա չմտաբերեց, թե անհարգելի բացակա­յությունների դեպքում պատգամավորներն ինչ­պես են փոխհատուցում.

«Ես պետք է օրենքը նա­յեմ, հիմա այսպես չեմ կարող ասել»: Գալստյանը վստահեցրեց, որ անհատական մոտեցում որևէ պատգամավորի նկատ­մամբ չի կիրառվում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին