«Հրապարակ» թերթը գրում . «Ինչպես հայտնի է, ԱԺ աշխատակազմը «պատժիչ» գործողություններ է իրականացնում այն պատգամավորների նկատմամբ, որոնք առանց «հարգելի» պատճառի չեն մեկնում նախապես պլանավորված գործուղումների:
Օրինակ՝ նրանց աշխատավարձերից պահումներ են արվում ավիատոմսերի արժեքին համապատասխան, եթե, իհարկե, պատգամավորը «բյուլետեն» կամ հարգելի պատճառ չի ներկայացնում, թե ինչու է հրաժարվում գործուղման մեկնելուց:
Օրերս մենք որոշ պատգամավորներից դժգոհություններ լսեցինք (բնականաբար, նրանց անունները հրապարակել չենք կարող), որ ԱԺ ղեկավարությունն այս հարցում էլ է առաջնորդվում յուրային և ոչ յուրային սկզբունքով:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեր զրույցում ասաց, որ խոսքը պատժիչ գործողությունների մասին չէ, գործընթացն իրականացվում է օրենքներին և ներքին կանոնադրությանը համապատասխան:
Սակայն նա չմտաբերեց, թե անհարգելի բացակայությունների դեպքում պատգամավորներն ինչպես են փոխհատուցում.
«Ես պետք է օրենքը նայեմ, հիմա այսպես չեմ կարող ասել»: Գալստյանը վստահեցրեց, որ անհատական մոտեցում որևէ պատգամավորի նկատմամբ չի կիրառվում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում