Կարևոր իրադարձություններ

Էլիտար հարսանիքներ են սպասվում. Կմեկնեն Իտալիա. «Հրապարակ»

10 Հուլիս, 2019 10:25
 Էլիտար հարսանիքներ են սպասվում. Կմեկնեն Իտալիա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի քաղաքական էլիտայում առաջիկա ամիսներին երկու խոշոր «իրադարձություն»` հարսանիքներ կլինեն. օգոստոսին կամուսնանա ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանի քրոջ` Մանեի հետ։ Նորապսակները կմեկնեն Իտալիա:

Իսկ սեպտեմբերի 7-ին տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի դստեր եւ Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը` «Փարավոն» ռեստորանային համալիրում:

Ի դեպ, ռեստորանային համալիրն այդ առիթով վերանորոգվում է, մեծ բեմ են պատրաստում՝ նորապսակների համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին