Կարևոր իրադարձություններ

Թուրքիան կանցկացնի իր պատմության մեջ ամենամասշտաբային ռազմական օպերացիան

09 Հուլիս, 2019 23:12
Թուրքիան կանցկացնի իր պատմության մեջ ամենամասշտաբային ռազմական օպերացիան

Թուրքիան պատրաստվում է անցկացնել իր պատմության մեջ ամենամասշտաբային ռազմական օպերացիան՝ ուղարկելով մոտ 80 հազար զինծառայող Սիրիայի հետ սահման: Այս մասին հայտնել է  En Son Haber-ը:

«Զինվորականների և զրահապատ մեքենաների տեղափոխումը, դրանց սահմանի երկայնքով կուտակումը շարունակվում է անդադար»- ասվում է պարբերականի տարածած հաղորդագրության մեջ:

«Այս անգամ կատարվել են ավելի շատ փոխադրումներ, քան նախորդ անգամներ: Մոտ 80 հազար զինվորականներ մի քանի ամիսների ընթացքում տեղակայվել են սահմանի երկայնքով: Այդ թիվը 2 անգամ գերազանցում է 1974 թվականին Կիպրոսում գործողություններ իրականացրած զինվորականների թիվը»։

 Տեխնիկան տեղափոխվում է երկաթգծի միջոցով:

Նշվում է, որ գործողությունները ուղղված կլինեն Եփրատից դեպի արևելք ընկած տարածքներին:
Թուրքական այլ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զորքերը միաժամանակ կհարձակվեն ավելի քան 10 կետերի վրա:
Ավելի վաղ Թուրքայում հայտարարել էին, որ Սիրիայի հյուսիսում բնակվող քուրդ զինյալների դեմ հետաձգված գործողությունները կսկսվեն, եթե տարածաշրջանում ամերիկյան զորքերի դուրսբերումը հետաձգվի: Իր հերթին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Անկարային տնտեսական միջոցներով, եթե վերջինս որոշի հարձակում գործել:
 

Լրահոս

Դիտել ավելին