Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

 

Սպանություն Տավուշի մարզում. Դիլիջանի հիվանդանոց տեղափոխված 26–ամյա երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

09 Հուլիս, 2019 22:46
Սպանություն Տավուշի մարզում. Դիլիջանի հիվանդանոց տեղափոխված 26–ամյա երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Քիչ առաջ սպանություն է տԵղի ունեցել Տավուշի մարզում:

 Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հակոբջանյան փողոցի տներից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, և մի քաղաքացի արնաշաղախ վիճակում ընկած է գետնին: Նույն ահազանգը ստացվել է նաև Դիլիջանի բժշկական կենտրոն, և Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները նշված վայրից հիվանդանոց են տեղափոխել վիրավոր քաղաքացուն, ով, կարճ ժամանակ անց գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի Կամարինի 42 տան բնակիչ, 26-ամյա Գուրգեն Ղալեչյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայից բազմաթիվ հարվածի հետքեր, ինչպես նաև բութ առարկայի հարվածի հետքեր:

Ստեղծվել է քննչական խումբ, և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ամբողջոյւթյամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին