Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կմեծացնեն Սիրիայում զորախումբը

09 Հուլիս, 2019 22:02
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կմեծացնեն Սիրիայում զորախումբը

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համաձայնել են Սիրիա ուղարկել հավելյալ զորախմբեր այնտեղից հեռացող ամերիկացի զինվորականների փոխարեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Foreign Policy-ն։

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ԱՄՆ-ի միակ գործընկերն են, որոնք դեռևս Սիրիայում զորախմբեր ունեն:

«Այդ երկրները պարտավորվում են մեծացնել զորքերի թվաքանակը 10-15 տոկոսով: Այլ երկրներ նույնպես կարող են որոշ քանակությամբ զինվորներ ուղղել, սակայն դրա դիմաց պետք է վճարեն ԱՄՆ-ին»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:

ԱՄՆ-ը և նրա գործընկերները 2014 թվականից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում և Իրաքում օպերացիա են անցկացնում:

 

Լրահոս

Դիտել ավելին