Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում տապալվել են ծառեր, փլվել է պատշգամբ, պոկվել են էլեկտրալարեր

09 Հուլիս, 2019 20:37
Ստեփանակերտում տապալվել են ծառեր, փլվել է պատշգամբ, պոկվել են էլեկտրալարեր

ԱԻՊԾ փրկարարական ուժերն իրականացրել են բնական աղետի հետևանքների վերացման աշխատանքներ: Այսօր ժամը 15:00-ին մայրաքաղաքում սկսվել է հորդառատ անձրև՝ ուժեղ քամու ուղեկցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Բնակիչներից ստացվել են բազմաթիվ ահազանգեր, որոնց օպերատիվ արձագանքել են ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները, ինչպես նաև ՓՈՒՎ հրշեջ-փրկարարները:

Անձրևի և քամու հետևանքով Ստեփանակերտում տապալվել են ծառեր, փլվել է պատշգամբ, ջրողողվել են նկուղային հարկեր, պոկվել են էլեկտրալարեր և այլն: Տուժածներ չկան: Վնասի չափը ճշտվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին