Կարևոր իրադարձություններ

Զախարովան Հայաստանի հետ կապված կարևոր խորհուրդ է տվել զբոսաշրջիկներին

09 Հուլիս, 2019 20:06
Հեղինակ՝ Մարիա Զախարովա
Զախարովան Հայաստանի հետ կապված կարևոր խորհուրդ է տվել զբոսաշրջիկներին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական Մարիա Զախարովան Հայաստան եկողներին խորհուրդ է տալիս յուրաքանչյուր խնջույքին հավելյալ մեկ ժամ տրամադրել հայկական հյուրընկալությունը վայելելու համար։

«Գործնական խորհուրդ բոլոր նրանց, ովքեր Հայաստան են մեկնում հանգստանալու կամ ընկերների մոտ։ Պատրաստվեք ցանկացած խնջույքին, առնվազն մեկ ժամ էլ հավելյալ նախատեսեք։ Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի։ Զարմանալի հյուրասիրություն է։ Ի՞նչ եք ուզում մի երկրից, որտեղ միլֆեյի կտորը մի ամբողջ տորթի չափ է»,- գրել է Զախարովան ֆեյսբուքյան իր էջում։




 

Լրահոս

Դիտել ավելին