Կարևոր իրադարձություններ

Ամեն հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցներում «ջրհեղեղ» է (լուսանկարներ). Factor.am

09 Հուլիս, 2019 19:56
Ամեն հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցներում «ջրհեղեղ» է (լուսանկարներ). Factor.am

Ամեն հորդառատ անձրևից հետո Գյումրիի գրեթե բոլոր փողոցներում անանցանելի իրավիճակ է ստեղծվում։ Գյումրիում ընդհանուր կա 180 փողոց, որոնց մեծ մասի ջրահեռացման համակարգերը վատ վիճակում են կամ չեն գործում: Անձրևաջրերը բառացիորեն հեղեղում են փողոցները, այն աստիճան, որ ավտոմեքենաները կիսով չափ հայտնվում են ջրի տակ։ Նման իրավիճակում առավել հաճախ հայտնվում են Գյումրիի կենտրոնական, ինչպես նաև «Անի»՝ 58 թաղամասի փողոցները, որտեղ ջրահեռացման համակարգերը նորմալ չեն գործում կամ պարզապես բացակայում են։ 


Գյումրու քաղաքապետարանի ենթակայության «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ են խնդրից և փորձում են այն կարգավորվել։ Փողոցների հեղեղման հիմնական պատճառն էլ, ըստ նրա, տեղումների՝ նորմայից շատ լինելն է։ «Եղանակային անոմալ պայմանների, չափից շատ հորդառատ անձրևներից է խնդիրը, թե չէ մենք շատ հետևողական մաքրում ենք ջրահեռացման համակարգերը։ Հենց Տրդատ ճարտարապետ փողոցում (ամենաշատ հեղեղված փողոցը) 11 տեղ դիտահոր է դրված, անձամբ ամեն անձրևից հետո ես գնում եմ այնտեղ՝ որպես թույլ օղակ հաշվի առնելով։ Տրդատ ճարտարապետը ցածր է բոլոր փողոցներից, մի 10 փողոցի անձրևաջուր լցվում է այնտեղ։ Ուղղակի տեղումների շատ լինելու արդյունքում ստացվում է նման պատկեր։ Հիմա մտածում ենք՝ այդտեղ ինչ-որ կերպ փորձենք մեծացնել ջրահեռացման համակարգը, որ էլի հորդառատ անձրևների դեպքում նման բան չստացվի»,- նշեց Սամսոնյանը: 


Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին