Հուլիսի 1-ից 8-ը անցկացվեցին 2019 թվականի միասնական քննությունների լրացուցիչ փուլը, որին մասնակցելու համար հայտագրվել էր 858 դիմորդ։
Հայոց պատմությունից քննությանը մասնակցել է 81 դիմորդ, միջին գնահատականը՝ 9.33, անբավարար է ստացել 35 դիմորդ, իսկ 6-ը՝ 18-ից բարձր գնահատական է ստացել 6-ը։
Մաթեմատիկայից քննությանը մասնակցել է 291 դիմորդ, միջին գնահատականը՝ 9.13, 98 դիմորդ չի հաղթահարել անցողիկի շեմը, իսկ 3-ը ստացել են 18-ից բարձր գնահատական, որից 1-ը 20 միավոր։
Անգլերենից քննությանը մասնակցել է 285 դիմորդ, միջին գնահատականը՝10.97, անբավարար ստացել է 87-ը, իսկ 36-ը ստացել է 18-ից բարձր գնահատական, բոլոր առաջադրանքներին ճիշտ է պատասխանել 1 դիմորդ։
Գերմաներենից քննությանը մասնակցել է 9 դիմորդ, միջին գնահատականը՝14.2, անբավարար է ստացել 2-ը, իսկ 3 դիմորդ ստացել է 18-19.75։
Ֆրանսերենից քննությանը մասնակցել է 4 մարդ, միջին գնահատականը՝13.25, ոչ մի դիմորդ անբավարար չի ստացել, 1 դիմորդ ստացել է 18.25 միավոր։
Ռուսաց լեզու առարկայից քննությանը մասնակցել է 49 դիմորդ, միջին գնահատականը՝ 9.4, անբավարար ստացել է 17 դիմորդ։
Ֆիզիկայից քննությանը մասնակցել է 87 դիմորդ, միջին գնահատականը՝ 6.5, անբավարար սդացել է 55 դիմորդ։
Քիմիայից քննությանը մասնակցել է 114 դիմորդ, միջին գնահատականը՝ 10.1, անբավարար է ստացել 38 դիմորդ, իսկ 9 դիմորդ 18-ից բարձր է ստացել։
Կենսաբանությունից քննությանը մասնակցել է 117 դիմորդ, միջին գնահատականը՝ 9.08, անբավարար է ստացել 54 դիմորդ, իսկ 9 դիմորդ ստացել է 18-ից բարձր գնահատական։
Աշխարհագրությունից քննությանը մասնակցել է 15 դիմորդ, միջին գնահատականը՝ 10.25, անբավարար ստացել է 3-ը։
Իսկ համաշխարհային պատմությունից քննություն հանձնած 1 դիմորդը անբավարար է ստացել։